Թավշյա, կաշվե ու մորթե իրերի մաքրում և ներկում

Ձեր թավշյա, կաշվե ու մորթե իրերը բարձրորակ են և հետևաբար հատուկ խնամք պահանջող իրեր են: ՎԵՐԴԵ մաքրման սրահը մասնագիտացված է թավշյա, կաշվե ու մորթե իրերի խնամքի գործում: Մենք փորձագիտորեն մաքրում ենք Ձեր բարձրորակ հագուստը, և այն ավելի երկար է ծառայում Ձեզ:

Մենք իրականացնում ենք այնպիսի թավշյա, կաշվե ու մորթե իրերի մաքրում, ինչպիսիք են վերարկուներ, բաճկոններ, կոստյումներ, ժիլետներ, տաբատներ, ձեռնոցներ և այլն:

Թավշյա ու կաշվե իրերի մաքրումը պահանջում է հատուկ մոտեցում, ուստի խորհուրդ ենք տալիս մաքրումն ինքնուրույն չանել:

Ձեր կաշվե հագուստը, կոշիկն ու իրերը կարող են երկար ծառայել Ձեզ: Բայց հաճախ կարիք է լինելու թարմացնել կաշվե իրերի գույնը: Կամ պարզապես կարող եք որոշել փոխել Ձեր կաշվե կոշիկների, պայուսակի կամ բաճկոնի գույնը: ՎԵՐԴԵ մաքրման սրահն իրականացնում է կաշվե հագուստի և իրերի ներկում:
Մեր գունապնակն ընդգրկում է  1000-ից ավելի գույներ՝ ներառյալ հատուկ մետաղական փայլով ներկեր, ոսկեգույն, արծաթագույն ու սպիտակ ներկեր: Մենք իրականացնում ենք նաև հատուկ ֆոսֆորային ներկերով ներկում: Կարող ենք ինչպես լիովին փոփոխել կաշվի գույնը, այնպես էլ այն դարձնել մեկ երանգով բաց կամ մուգ:
Ձեր կաշվե հագուստը և իրերը կունենան թարմ ու պայծառ տեսք:

Նշումներ

Մասնակի ծառայություններ (միայն արդուկ, միայն լվացք) – ծառայությունների գների 70%:

Սպիտակեղենի և ներքնաշորերի լվացք առանց լաքաների հատուկ մաքրման 1կգ 1500 դրամ:

Սպասարկում

Սովորական արժեքով սպասարկումը իրականացվում է 10-30 օրվա ընթացքում։

Նոյն օրվա ընթացքում կամ հաջորդ օրը 2x սովորական արժեք:

Առաքում

ՎԵՐԴԵ մաքրման սրահը իրականացնում է առաքում:

Միակողմանի՝ 500 դրամ
Երկկողմանի՝ 1000 դրամ

5000 և ավել դրամի պատվեր իրականացնելու դեպքում գործում է անվճար առաքում կենտրոնում։