Մեր մասին

ՎԵՐԴԵ մաքրման սրահը նորույթ է  հայաստանյան շուկայում:

ՎԵՐԴԵ մաքրման սրահի կողմից մատուցվող բարձորակ ծառայությունների հիմքում ընկած են  մեր  մասնագետների 20 տարվա փորձն արտասահմանում և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Մենք միշտ կարևորել ենք լավագույն տեխնոլոգիաների դերը ծառայությունների մատուցման գործում և շարունակելու ենք հետևել  տեխնոլոգիական զարգացումներին` Ձեզ գերազանց որակ առաջարկելու համար:

Մեզ մոտ աշխատում են լավագույն փորձագետները, ովքեր առաջին հերթին մանրամասնորեն զննում են Ձեր հագուստն ուընտրում դրա մաքրման լավագույն տարբերակը: 
Իսկ մեզ մոտ կիրառվող տեխնոլոգիաներն ու շահագործվող սարքավորումները թույլ են տալիս հասնել անթերի արդյունքի: Մենք համագործակցում ենք այնպիսի որակյալ ու ճանաչված իտալական ու գերմանական ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ FIRBIMATIC, Miele, PONY,Seitz, Kreusslerև BUFA ընկերությունները:

ՎԵՐԴԵ մաքրման սրահը միշտ Ձեզ հետ է և Ձեր կողքին: Կարող եք ցանկացած պահի պարզապես զանգահարել մեզ խորհրդի համար: Մեր փորձագետներն անպայման կօգնեն Ձեզ:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների գնացուցակին:

Նշումներ

Մասնակի ծառայություններ (միայն արդուկ, միայն լվացք) – ծառայությունների գների 70%:

Սպիտակեղենի և ներքնաշորերի լվացք առանց լաքաների հատուկ մաքրման 1կգ 1500 դրամ:

Սպասարկում

Սովորական արժեքով սպասարկումը իրականացվում է 3-4 օրվա ընթացքում:

 

Նոյն օրվա ընթացքում կամ հաջորդ օրը 2x սովորական արժեք:

Էքսպրես սպասարկում 5 ժամ՝ առանց առաքման – 2.5x սովորական արժեք:

Առաքում

ՎԵՐԴԵ մաքրման սրահը իրականացնում է առաքում:

Միակողմանի՝ 500 դրամ
Երկկողմանի՝ 1000 դրամ

5000 և ավել դրամի պատվեր իրականացնելու դեպքում գործում է անվճար առաքում կենտրոնում։