Քիմմաքրում, խոնավ մաքրում, լաքաների մաքրում օսլայում և արդուկում

ՎԵՐԴԵ սրահում կիրառվող տեխնոլոգիաներից մեկը քիմմաքրումն է, կամ այլ կերպ ասած՝ չոր մաքրումը: Ինչու՞ է այն կոչվում չոր: Պատճառն ակնհայտ է. չոր մաքրման ողջ ընթացքը ջուր չի պահանջում: Ջրով և օճառով ավանդական լվացման փոխարեն, չոր մաքրման ժամանակ օգտագործվում է հատուկ քիմիական լուծույթ (Perchloroethylene): Այս լուծույթն օգտագործվում է նուրբ կտորեղենի մաքրման համար, որը չի դիմանում լվացքի մեքենաներին և հագուստի չորանոցներին:

Քիմիական մաքրումը հեռացնում է այնպիսի յուղային բծեր, ինչպիսիք են սննդային յուղը, ճարպը, բենզինը, մոմը ՝ միևնույն ժամանակ պահպանելով հագուստի որակը:

ՎԵՐԴԵ մաքրման սրահում քիմիական մաքրումնիրականացվում է Firbimaticիտալական ընկերության սարքավորումների օգնությամբ:  

ՎԵՐԴԵ մաքրման սրահում կիրառվող տեխնոլոգիաներից է նաև խոնավ մաքրումը:
Խոնավ մաքրումը քիմմաքրման էկոլոգիապես անվտանգ այլընտանքնէ, որի ընթացքում չեն օգտագործվում քիմիական նյութեր: Խոնավ մաքրման ժամանակ օգտագործվում են համակարգչային վերահսկողություն ունեցաղ սարքավորումներ,  քայքայվող և բնության համար անվնաս օճառներ ու կոնդիցիոներներ: Իսկ խոնավ մաքրման ավարտական փուլն իրականացվում է հատուկ չորանոցների օգնությամբ:

Խոնավ մաքրումը նույնը չէ, ինչ սովորականլվացքը: Հիմնականում խոնավ մաքրումը նպատակահարմար է օգտագործել մետաքսյա, քաշմիրի, բրդյա և նուրբ գործվածքով հագուստների դեպքում: Խոնավ մաքրման ժամանակ օգտագործվում է միայն ջուր, և ընդհանրապես չեն օգտագործվում վտանգավոր քիմիական միջոցներ, որոնք կարող են վնասելու աղտոտել շրջակա միջավայրը:

Խոնավ մաքրման հիմնական առավելություններն են՝

  • Քիմիական հոտերի ու մնացորդների բացակայություն
  • Թարմ բուրմունք
  • Նրբությունև փափկություն
  • Հաճելի զգացողությունմաշկի համար
  • Հագուստի ավելի երկար պահպանում
  • Կեղտաբծերի առավել արդյունավետ հեռացում
  • Ավելի մեղմ է, քան տնային պայմաններում կիրառվող լվացքի միջոցները
  • Ավելի վառ և չխամրող գույներ
  • Սպիտակ հագուստիանբասիրճերմակեցում
  • Անվնաս շրջակա միջավայրի համար

Խոնավ մաքրումը լավագույն միջոցն է այնպիսի կեղտաբծերիհեռացման համար, ինչպիսինն են գինուց, թեյից, սուրճից առաջացած լաքաները:

ՎԵՐԴԵ մաքրման սրահում խոնավ մաքրման տեխնոլոգիան կիրառելու ժամանակ օգտագործվում են Miele Machines գերմանական ընկերության սարքավորումները:

Պատահում է, որ Ձեր սիրած ու դեռ նոր հագուստը դառնում է անպետքմիայն մեկ չհեռացվող բծի պատճառով:
ՎԵՐԴԵ մաքրման սրահը կհոգաՁեր հագուստի մասին ու կհեռացնի բոլոր անցանկալի բծերը՝ միևնույն ժամանակ չվնասելով  գործվածքը:

Մենք կհեռացնենք այնպիսի անցանկալի ու դժվար հեռացվող բծերը, ինչպիսիք են յուղից, բենզինից, թանաքից, գինուց, մրգերից ու այլ նյութերից առաջացած լաքաները: Բծերի հեռացման ժամանակ օգտագործում ենք ամենաորակյալ նյութերը:

Խորհուրդ. Եթե Ձեր հագուստի վրա առաջացել է դժվար հեռացվող բիծ, խորհուրդ ենք տալիս չփորձել ինքնուրույն հեռացնել այն, քանի որ դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Պարզապեսդիմեք մեզ: Մենք կհոգանք Ձեր հագուստի մասին:

Օսլայումը հագուստը դարձնում է անթերի և նրբագեղ: Օսլայած հագուստը ավելի երկար կծառայի Ձեզ:

Սովորաբար հագուստն օսլայում են այն ավելի դիմացկուն դարձնելու, հագուստի գործվածքի ֆակտուրան թարմացնելու համար: Բացի այդ, օսլայումից հետո հագուստնավելի լավ է արդուկվում: Հաճախ օսլայումեն վերնաշապիկները, հարսանյաց զգեստները, ինչպես նաև սփռոցներն ու սպիտակեղենը:

ՎԵՐԴԵ մաքրման սրահն օսլայում է ամենաորակյալ նյութերի օգնությամբ՝ Seitz գերմանական ֆիրմայի հատուկ միջոցներով:

ՎԵՐԴԵ մաքրման սրահի կողմից մատուցվող ծառայություններից է նաև արդուկումը: Մեզ մոտ կիրառվող արդուկման սարքավորումները անթերի արդյունք են ապահովում՝ նույնիսկ ամենանուրբ ու յուրահատուկ գործվածքներով հագուստի դեպքում:

Արդուկման համար նախատեսված PONY իտալական ֆիրմայի սարքավորումները թույլ են տալիս մեր մասնագետներին շտկել նույնիսկ ամենափոքր ծալքերնու հանձնել Ձեզ հագուստնանթերի վիճակում:   

 

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների գնացուցակին:

Նշումներ

Մասնակի ծառայություններ (միայն արդուկ, միայն լվացք) – ծառայությունների գների 70%:

Սպիտակեղենի և ներքնաշորերի լվացք առանց լաքաների հատուկ մաքրման 1կգ 1500 դրամ:

Սպասարկում

Սովորական արժեքով սպասարկումը իրականացվում է 3-4 օրվա ընթացքում:

Նոյն օրվա ընթացքում կամ հաջորդ օրը 2x սովորական արժեք:

Էքսպրես սպասարկում 5 ժամ՝ առանց առաքման – 2.5x սովորական արժեք:

Առաքում

ՎԵՐԴԵ մաքրման սրահը իրականացնում է առաքում:

Միակողմանի՝ 500 դրամ
Երկկողմանի՝ 1000 դրամ

5000 և ավել դրամի պատվեր իրականացնելու դեպքում գործում է անվճար առաքում կենտրոնում․