Green Earth Առաջինը Հայաստանում
ՎԵՐԴԵ մաքրման սրահը առաջինն է, որկիրառոմ է Green Earth մաքրման տեխնոլոգիան Հայաստանում: Green Earth-ը մաքրման ամենանորարար տեխնոլոգիաներից է, որը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպական շատ երկրներում: Green Earth-նունի մի շարք առավելություններ: Այն շատ նրբորեն է մաքրում հագուստը՝ ընդհանրապես չվնասելով այն: Միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս չաղտոտել շրջակա միջավայրը:
Green Earth-ը հանդիսանում է չոր մաքրման արտոնագրված գործընթաց, որի ընթացքում օգտագործվում է հեղուկ սիլիկոն՝ մաքուր, անհոտ, ոչ թունավոր, մաշկը չգրգռող լուծույթ, որը պատրաստված է բնական անվտանգ նյութերից:
Green Earth տեխնոլոգիան խորհուրդ է տրվում կիրառել կաշվե, մետաքսյա, թավշյա, մորթե և հատուկ խնամք պահանջող այլ հագուստների դեպքում: Այս եղանակով մաքրման ժամանակ հագուստի դեկորատիվ քարերը, կոճակները և գործվածքները չեն վնասվում: Իսկ հագուստը դառնում է ավելի փափուկ ու մաշկի համար հաճելի:
Green Earth-նօգտագործվում է նաև արհեստական կաշին մաքրելիս, քանի որ այդ տեխնոլոգիան չի վնասում արհեստական կաշին՝ ի տարբերություն քիմիական մաքրման:
Նշումներ
Մասնակի ծառայություններ (միայն արդուկ, միայն լվացք) – ծառայությունների գների 70%:
Սպիտակեղենի և ներքնաշորերի լվացք առանց լաքաների հատուկ մաքրման 1կգ 1500 դրամ:
Սպասարկում
Սովորական արժեքով սպասարկումը իրականացվում է 3-4 օրվա ընթացքում:
Նոյն օրվա ընթացքում կամ հաջորդ օրը 2x սովորական արժեք:
Էքսպրես սպասարկում 5 ժամ՝ առանց առաքման – 2.5x սովորական արժեք:
Առաքում
ՎԵՐԴԵ մաքրման սրահը իրականացնում է առաքում:
Միակողմանի՝ 500 դրամ
Երկկողմանի՝ 1000 դրամ
5000 և ավել դրամի պատվեր իրականացնելու դեպքում գործում է անվճար առաքում կենտրոնում․