Անհատական

Ձեր հագուստները պահանջում են հոգատարություն և խնամք, որպեսզի պահպանեն իրենց որակն ու պատշաճ ու երկար ծառայեն Ձեզ:   Ձեր հագուստի խնամքը կարող եք հանգիստ վստահել ՎԵՐԴԵ մաքրման սրահին: Մենք երաշխավորում ենք մաքրման ծառայությունների բարձր որակ և Ձեզ գոհացնող արդյունք:

Վերադարձնելով Ձեր հագուստը` մենք այն  կփաթեթավորենք Ձեր ցանկացած  տարբերակով` ծալած կամ կախած հատուկ որակյալ կախիչների վրա:

ՎԵՐԴԵ սրահում կիրառվող տեխնոլոգիաներից մեկը քիմմաքրումն է կամ այլ կերպ ասած՝ չոր մաքրումը: Ինչու՞ է այն կոչվում չոր: Պատճառն ակնհայտ է՝ չոր մաքրման ողջ ընթացքը ջուր չի պահանջում: Ջրով և օճառով ավանդական լուծումների փոխարեն չոր մաքրման ժամանակ օգտագործվում է հատուկ քիմիական լուծույթ (Perchloroethylene): Այս լուծույթն օգտագործվում է նուրբ կտորեղենից մաքրման համար, որը չի դիմանում լվացքի մեքենաներին ու հագուստի չորանոցներին:

Քիմիական մաքրումը հեռացնում է այնպիսի յուղային բծեր, ինչպիսիք են սննդային յուղը, ճարպը, բենզինը, մոմը ՝ միևնույն ժամանակ պահպանելով հագուստի որակը:

ՎԵՐԴԵ մաքրման սրահում քիմիական մաքրումը իրականացվում է Firbimatic իտալական ընկերության սարքավորումների օգնությամբ:

ՎԵՐԴԵ մաքրման սրահում կիրառվող տեխնոլոգիաներից է նաև խոնավ մաքրումը:
Խոնավ մաքրումը քիմմաքրման էկոլոգիապես անվտանգ այլընտանքն է, որի ընթացքում չեն օգտագործվում քիմիական նյութեր: Խոնավ մաքրման ժամանակ օգտագործվում են համակարգչային վերահսկողություն ունեցաղ սարքավորումներ,  քայքայվող և բնության համար անվնաս օճառներ ու կոնդիցիոներներ: Իսկ խոնավ մաքրման ավարտական փուլն իրականացվում է հատուկ չորանոցների օգնությամբ:

Խոնավ մաքրումը նույնը չէ, ինչ սովորական լվացքը: Հիմնականում խոնավ մաքրումը նպատակահարմար է օգտագործել մետաքսյա, քաշմիրի, բրդյա և նուրբ գործվածքով հագուստների դեպքում: Խոնավ մաքրման ժամանակ օգտագործվում է միայն ջուր, և ընդհանրապես չեն օգտագործվում վտանգավոր քիմիական միջոցներ, որոնք կարող են վնասել ու աղտոտել շրջակա միջավայրը:

Խոնավ մաքրման հիմնական առավելություններն են՝

  • Քիմիական հոտերի ու մնացորդների բացակայություն
  • Թարմ բուրմունք
  • Նրբությունև փափկություն
  • Հաճելի զգացողություն մաշկի համար
  • Հագուստի ավելի երկար պահպանում
  • Կեղտաբծերի առավել արդյունավետ հեռացում
  • Ավելի մեղմ է, քան տնային պայմաններում կիրառվող լվացքի միջոցները
  • Ավելի վառ և չխամրող գույներ
  • Սպիտակ հագուստի անբասիր ճերմակեցում
  • Անվնաս շրջակա միջավայրի համար
  • Խոնավ մաքրումը լավագույն միջոցն է այնպիսի կեղտաբծերի հեռացման համար, ինչպիսինն են գինուց, թեյից, սուրճից առաջացած լաքաները:
  • ՎԵՐԴԵ մաքրման սրահում խոնավ մաքրման տեխնոլոգիան կիրառելու ժամանակ օգտագործվում են Miele Machines գերմանական ընկերության սարքավորումները:

ՎԵՐԴԵ մաքրման սրահը առաջինն է, որ կիրառոմ է Green Earth մաքրման տեխնոլոգիան Հայաստանում: Green Earth-ը մաքրման ամենանորարար տեխնոլոգիաներից է, որը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլ Եվրոպական շատ երկրներում: Green Earth-նունի մի շարք առավելություններ: Այն շատ նրբորեն է մաքրում հագուստը՝ ընդհանրապես չվնասելով այն: Միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս չաղտոտել շրջակա միջավայրը:

Green Earth-ը հանդիսանում է չոր մաքրման արտոնագրված գործընթաց, որի ընթացքում օգտագործվում է հեղուկ սիլիկոն՝ մաքուր, անհոտ, ոչ թունավոր, մաշկը չգրգռող լուծույթ, որը պատրաստված է բնական անվտանգ նյութերից:

Green Earth տեխնոլոգիան խորհուրդ է տրվում կիրառել կաշվե, մետաքսյա, թավշյա, մորթե և հատուկ խնամք պահանջող այլ հագուստների դեպքում: Այս եղանակով մաքրման ժամանակ հագուստի դեկորատիվ քարերը, կոճակները և գործվածքները չեն վնասվում: Իսկ հագուստը դառնում է ավելի փափուկ ու մաշկի համար հաճելի:  
Green Earth-ն օգտագործվում է նաև արհեստական կաշին մաքրելիս, քանի որ արհեստական կաշին քիմիական մաքրումից վնասվում է:

Պատահում է, որ Ձեր սիրած ու դեռ նոր հագուստը դառնում է անպետք միայն մեկ չհեռացվող բծի պատճառով:
ՎԵՐԴԵ մաքրման սրահը կհոգա Ձեր հագուստի մասին ու կհեռացնի բոլոր անցանկալի բծերը՝ միևնույն ժամանակ չվնասելով  գործվածքը:

Մենք կհեռացնենք այնպիսի անցանկալի ու դժվար հեռացվող բծերը, ինչպիսիք են յուղից, բենզինից, թանաքից, գինուց, մրգերից ու այլ նյութերից առաջացած լաքաները: Բծերի հեռացման ժամանակ օգտագործում ենք ամենաորակյալ նյութերը:

Խորհուրդ. Եթե Ձեր հագուստի վրա առաջացել է դժվար հեռացվող բիծ, խորհուրդ ենք տալիս չփորձել ինքնուրույն հեռացնել այն, քանի որ դա կարող է ավելի բարդացնել իրավիճակը: Պարզապես դիմեք մեզ: Մենք կհոգանք Ձեր հագուստի մասին:

Օսլայումը հագուստը դարձնում է անթերի և նրբագեղ: Օսլայած հագուստը ավելի երկար կծառայի Ձեզ:

Սովորաբար հագուստն օսլայում են այն ավելի դիմացկուն դարձնելու, հագուստի գործվածքի ֆակտուրան թարմացնելու համար: Բացի այդ, օսլայումից հետո հագուստն ավելի լավ է արդուկվում: Հաճախ օսլայում են վերնաշապիկները, հարսանյաց զգեստները, ինչպես նաև սփռոցներն ու սպիտակեղենը:

ՎԵՐԴԵ մաքրման սրահն օսլայում է ամենաորակյալ նյութերի օգնությամբ՝ Seitz գերմանական ֆիրմայի հատուկ միջոցներով:

ՎԵՐԴԵ մաքրման սրահի կողմից մատուցվող ծառայություններից է նաև արդուկումը: Մեզ մոտ կիրառվող արդուկման սարքավորումները անթերի արդյունք են ապահովում՝ նույնիսկ ամենանուրբ ու յուրահատուկ գործվածքներով հագուստի դեպքում:

Արդուկման համար նախատեսված PONY իտալական ֆիրմայի սարքավորումները թույլ են տալիս մեր մասնագետներին շտկել նույնիսկ ամենափոքր ծալքերն ու հանձնել Ձեզ հագուստն անթերի վիճակում: 

ՎԵՐԴԵ մաքրման սրահում կարող ենք Ձեր հագուստն անջրաթափանց դարձնել:
Անջրաթափանցությունն օգնում է պաշտպանել հագուստը ջրից ու ձյունից:
Հագուստն անջրաթափանց դարձնելու արդյունքում այն ավելի  լավ է դիմակայում նաև կեղտաբծերին  ու լաքաներին:

ՎԵՐԴԵ մաքրման սրահում հագուստն անջրաթափանց դարձնելն իրականացվում է Seitz գերմանական ընկերության նյութերով: 

Եթե Ձեր վարագույրները մաքրման կարիք ունեն, կարող եք չանհանգստանալ և զանգահարել մեզ: ՎԵՐԴԵ մաքրման սրահի աշխատակիցները կայցելեն Ձեզ, անձամբ կհանեն վարագույրները և կտանեն ՎԵՐԴԵ մաքրման սրահ: Մաքրումից հետո Ձեր վարագույրները զգուշորեն կարդուկենք ու կհասցնենք Ձեզ փաթեթավորված վիճակում: Ցանկության դեպքում առաքումից հետո վարագույրները ՎԵՐԴԵ-ի աշխատակիցներն անձամբ կկախեն:  Պարզապես զանգահարեք մեզ:

Խորհուրդ ենք տալիս հատկապես նուրբ ու յուրահատուկ գործվածքներով վարագույրները մաքրել Green Earth տեխնոլոգիայով: Արդյունքում վարագույրը չի վնասվում և թարմ տեսք է ստանում:

Ձեր գորգի մաքրումը նույնպես կարող եք վստահել ՎԵՐԴԵ մաքրման սրահին: Մենք գորգը խնամքով կմաքրենք ու կառաքենք այն Ձեզ:

Մեզ մոտ գորգերի մաքրումն իրականացվում է Seitz գերմանական ընկերության արտադրած գորգերի մաքրման համար նախատեսվածհատուկ նյութերով: 

Իսկ եթե գորգը շատ հին է և հատուկ արժեք ունի, ապա մեր փորձագետները կմաքրեն այն Green Earth տեխնոլոգիայով, որի արդյունքում գորգը ընդհանրապես չի վնասվի և լիովին կպահպանիիր գույնն ու որակը:

Հարսանյաց զգեստը Ձեր կյանքի ամենակարևոր իրադարձության մասն է: Սակայն նախքան միջոցառումը հարսանյաց զգեստը  խնամքի կարիք ունի:

ՎԵՐԴԵ մաքրման սրահը կհոգա, որպեսզի Ձեր հարսանյաց զգեստն անթերի տեսք ունենա և գեղեցկացնի այդ հիշարժան օրը:

Ոչ միայն հարսանյաց, այլև ցանկացած երեկոյան զգեստ մեզ մոտ մաքրվում է շատ նրբորեն ու խնամքով: Մենք օգտագործում ենք հատուկ նյութեր, որոնք չեն վնասում զգեստը՝ պահպանելով զգեստի զարդարանքն ու գործվածքները:

Ձեր թավշյա, կաշվե ու մորթե իրերը բարձրորակ են և  հետևաբար հատուկ խնամք պահանջող իրեր են: ՎԵՐԴԵ մաքրման սրահը մասնագիտացված է թավշյա, կաշվե ու մորթե իրերի խնամքի գործում: Մենք փորձագիտորեն մաքրում ենք Ձեր բարձրորակ հագուստը, և այն ավելի երկար է ծառայում Ձեզ:

Մենք իրականացնում ենք այնպիսի թավշյա, կաշվե ու մորթե իրերի մաքրում, ինչպիսիք են վերարկուներ, բաճկոններ, կոստյումներ, ժիլետներ, տաբատներ, ձեռնոցներ և այլն:

Թավշյա ու կաշվե իրերի մաքրումը պահանջում է հատուկ մոտեցում, ուստի խորհուրդ ենք տալիս մաքրումն ինքնուրույն չանել:

Ձեր կաշվե հագուստը, կոշիկն ու իրերը կարող են երկար ծառայել Ձեզ: Բայց հաճախ կարիք է լինելու թարմացնել կաշվե իրերի գույնը: Կամ պարզապես կարող եք որոշել փոխել Ձեր կաշվե կոշիկների, պայուսակի կամ բաճկոնի գույնը: ՎԵՐԴԵ մաքրման սրահն իրականացնում է կաշվե հագուստի և իրերի ներկում:
Մեր գունապնակն ընդգրկում է  1000-ից ավելի գույներ: Կարող ենք ինչպես լիովին փոփոխել կաշվի գույնը, այնպես էլ այն դարձնել մեկ երանգով բաց կամ մուգ:
Ձեր կաշվե հագուստը և իրերը կունենան թարմ ու պայծառ տեսք:

 

Այստեղ կարող եք ծանոթանալ մեր ծառայությունների գնացուցակին:

Նշումներ

Մասնակի ծառայություններ (միայն արդուկ, միայն լվացք) – ծառայությունների գների 70%:

Սպիտակեղենի և ներքնաշորերի լվացք առանց լաքաների հատուկ մաքրման 1կգ 1500 դրամ:

Սպասարկում

Սովորական արժեքով սպասարկումը իրականացվում է 3-4 օրվա ընթաղքում

Նոյն օրվա ընթացքում կամ հաջորդ օրը 2x սովորական արժեք:

Էքսպրես սպասարկում 5 ժամ՝ առանց առաքման – 2.5x սովորական արժեք:

Առաքում

ՎԵՐԴԵ մաքրման սրահը իրականացնում է առաքում:

Միակողմանի՝ 500 դրամ
Երկկողմանի՝ 1000 դրամ

5000 և ավել դրամի պատվեր իրականացնելու դեպքում գործում է անվճար առաքում կենտոնում։